Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

<<Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը, օրինակ՝ Արգիշտի Քյարամյանը>>Մհեր Մկրտչյան

6 Հունիսի, 2025

Լռեք ու ոչինչ մի արեք: Կգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը, օրինակ՝ Արգիշտի Քյարամյանը: Հա, ինչ` վաղուց նոր պաշտոն չի ունեցել։ Այս մասին իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Հայաստանի ոչնչացումը ընթանում է միացյալ ուժերով` Նիկոլը բացահայտ, ընդդիմությունը՝ անատամ, Եկեղեցին՝ վեհ, լայն մտավորականությունը՝ էժան:

Այդպես կլինի մինչ այն օրը, քանի դեռ ասպարեզում չեն հայտնվի մարդիկ, ովքեր կա՛մ կորցնելու բան չեն ունենա, կա՛մ թքած կունենան իրենց ունեցվածքի վրա», — նշել է նա։