Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը դուրս բերել Լիբանանից, գրում են լրատվամիջոցները

25 Հունիսի, 2025

2025410082.jpg?19760026661750863699

ՌՈՒՄ, 25 հունիս – ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը (UNIFIL) դուրս բերվեն Լիբանանից։ Այս մասին տեղեկություններ է հրապարակել իտալական «Stampa» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«ԱՄՆ-ն և Իսրայելը մեկ այլ քայլ են պլանավորում իրենց մերձավորարևելյան ռազմավարական խաղում՝ փորձելով դադարեցնել ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գործունեությունը Լիբանանում՝ ավելի քան կես դար տևած ներկայությունից հետո», – գրում է թերթը։

Որոշումը կարող է կայացվել այս ամռանը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը լրանում է օգոստոսի 31-ին։

«Stampa»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն ցանկանում է կրճատել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հետ կապված ծախսերը, իսկ Իսրայելը կարծում է, որ Լիբանանի բանակի հետ համակարգումը բավարար է և արդյունավետ, ուստի առաքելության շարունակումն ավելորդ է։ Այս առաքելության կազմում իտալական զորակազմից մասնակցում է ավելի քան հազար զինծառայող։

«Անցյալ աշնան Իսրայելի և Հեզբոլլահի միջև բախումների ժամանակ առաքելությունը քննադատության էր ենթարկվել իր «անգործության» համար։ Միևնույն ժամանակ, այն թիրախավորվել է երկու կողմերի կողմից, բայց հատկապես Իսրայելի կողմից, որը գործողություններ էր իրականացնում ՄԱԿ-ի ռազմական օբյեկտների և անձնակազմի դեմ», – նշում է թերթը։

Փորձագետների կարծիքով, խնդիրը ոչ այնքան լիազորությունների մեջ էր, որքան խաղաղապահների պատրաստակամության մեջ՝ կատարելու իրենց հիմնական առաքելությունը։