Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփն առաջարկել է Պենտագոնին վերադարձնել «Պատերազմի նախարարություն» անվանումը

25 Հունիսի, 2025

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակով առաջարկել է պաշտպանության նախարարությունը վերանվանել «պատերազմի նախարարություն», ինչպես դա կոչվում էր նախկինում: Նա նշել է, որ երկրում նկատվում է մարտական տրամադրություն:

«Այստեղ ինձ հետ են Մարկո Ռուբիոն ու Պիթ Հեգսեթը` պետքարտուղարն ու, ասենք այսպես, պատերազմի նախարարը: Նախկինում այդպես էր կոչվում` պատերազմի նախարար… Հետո քաղաքական ճիշտ լինելու պատճառով վերանվանեցին պաշտպանության նախարար: Միգուցե արժեր մտածել վերականգնելու հին անվանումը», — ասել է Թրամփը՝ լրագրողներին ուղղված ելույթում:

Նա ավելացրել է, որ Սպիտակ տան մոտ գտնվող հին շենքի վրա մինչ օրս կարելի է տեսնել «Պատերազմի նախարարություն» գրությունը:

ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը վերանվանվել է պաշտպանության նախարարության 1949 թվականին: Դա տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ զինված ուժերի վերակազմավորման շրջանակում՝ համաձայն 1947 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի: