Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելը Լիբանանի հարավում մեքենա է խոցել․ 3 զոհ

24 Հունիսի, 2025

7c423e2563764e346597f31b4211ac6d_1750770364.jpg

Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա շրջանի Քֆար Դաջջալ բնակավայրում իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենայի։ Միջադեպի հետևանքով զոհվել է երեք անձ։

Լիբանանի պաշտոնական լրատվական հաղորդագրությունների համաձայն՝ անօդաչուն հրթիռներ է արձակել մեքենայի վրա, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Տարածք են ժամանել հրշեջներն ու շտապօգնության խմբեր։

Հաղորդվում է, որ իսրայելական անօդաչուներն ամբողջ առավոտ ընդհատակյա թռիչքներ են կատարել Նաբատիա շրջանի տարածքում։

Հիշատակենք, որ նոյեմբերի 27-ից ի վեր, երբ ուժի մեջ է մտել Լիբանանի ու Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը, Իսրայելի կողմից գրանցվել է շուրջ 3000 խախտում։ Դրանց արդյունքում զոհվել է առնվազն 209 քաղաքացի, վիրավորվել՝ 504 մարդ։