Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը կոչ է արել Իսրայելին պահպանել հրադադարը

24 Հունիսի, 2025

dbeee080f9c333f72ad5fe49faad617b_1750771223.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին զերծ մնալ Իրանի վրա հարվածներ հասցնելուց՝ նշելով, որ դա կհանգեցնի հրադադարի լուրջ խախտման։

«Իսրայե՛լ, մի՛ հարվածեք։ Եթե դա անեք, դա կլինի լուրջ խախտում»,– գրել է Թրամփը իր սոցիալական ցանցի էջում։

Ըստ տեղեկությունների, ԱՄՆ նախագահը նշել է, որ և՛ Իսրայելը, և՛ Իրանը խախտել են հրադադարը։

«Ես դժգոհ եմ և՛ Իսրայելից, և՛ Իրանից, սակայն ավելի շատ՝ Իսրայելից։ Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային ծրագիրը»,– հայտարարել է Թրամփը։

«Իսրայելը պետք է հանդարտվի, հակառակ դեպքում ես կստիպեմ»,– ավելացրել է նա։