Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

4 Հունիսի, 2025

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի ծառայողները, իրացնելով կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունից ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա վերնազգեստի վրա ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։

Քաղաքացի Ա․ Ղ․-ն նույնպես ենթարկվել է խուզարկության, և նրա հագին եղած ներքնաշապիկի վրա ևս առկա է եղել թմրանյութի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։Ա․Ղ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։