Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«1400 դրամի մանիպուլյացիա». Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի հերթական թվաբանական ձախողման մասին

4 Հունիսի, 2025

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած տարօրինակ հայտարարություններից մեկին, ըստ որի՝ «եթե ապրիլին ողջ պետական ապարատը չստանար աշխատավարձ, ապա թոշակները կբարձրանային 1400 դրամով»։

«Չկարողացա չանդրադառնալ հերթական անհասկանալի մտքին», — գրել է Մանուկյանը՝ հանդես գալով պարզ թվաբանական հաշվարկով, որը կրկին բացահայտում է Փաշինյանի կողմից հանրության մոլորեցման ևս մեկ դեպք։

Թվերն են խոսում

Մանուկյանը ներկայացնում է, որ համաձայն պաշտոնական վիճակագրության՝

  • ՀՀ պետական ապարատում աշխատում է ավելի քան 210,000 մարդ,
  • Միջին աշխատավարձը կազմում է 266,000 դրամ,
  • Թոշակառուների թիվը՝ շուրջ 500,000 մարդ։

Եթե ենթադրենք, որ մեկ ամսվա կտրվածքով ամբողջ պետական համակարգը զրկվի աշխատավարձից, ապա կկուտակվի շուրջ
55,860,000,000 դրամ, որը բաժանելով թոշակառուների թվին, ստացվում է՝
111,720 դրամ մեկ թոշակառուի վրա։

«Այսպիսով փաստենք, որ մեկ ամիս պետական ապարատը աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա ոչ թե 1400, այլ՝ 111,720 դրամով», — նշում է Մանուկյանը։

Անմեղ թվացող՝ մանիպուլյատիվ հայտարարություն

Փաշինյանի պնդումը՝ իբր ամբողջ պետական համակարգի աշխատավարձից հնարավոր է «միայն» 1400 դրամ ավելացնել թոշակին, Մանուկյանի խոսքով՝ բացարձակ տրամաբանությունից դուրս է և մանիպուլյատիվ։

«Հարգելիներս, գնահատեք ինքներդ», — եզրափակում է ավագանու անդամը։

Այս հայտարարությունն ու Մանուկյանի հակափաստարկը հերթական անգամ հուշում են, որ երկրի առաջին դեմքի կողմից հնչող թվերն ու «վերլուծությունները» հաճախ կապ չունեն իրական տնտեսագիտական հաշվարկների հետ, այլ ուղղակի գործիք են՝ հասարակության սոցալական դժգոհությունը մղելու արհեստական ուղով։