Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տրամփ. Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացված են

23 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ը Իրանի միջուկային օբյեկտներին զգալի վնաս է հասցրել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունքում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները զգալի վնաս են կրել։

«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին զգալի վնաս է հասցվել, ինչպես երևում է արբանյակային պատկերներից։ Ոչնչացումը ճիշտ տերմինն է», – գրել է Թրամփն իր Truth Social-ի էջում։

Նա նշել է, որ ամենամեծ վնասը հասցվել է գետնի տակ գտնվող հարթակներին՝ «ուղիղ նշանակետին»։

Հիշատակենք, որ հունիսի 22-ի գիշերով ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարձակումներ են կատարել Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Թրամփը կոչ է արել Իրանին դադարեցնել հակամարտությունը։

Նկատի ունենալով, որ հունիսի 13-ից Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Իրանին՝ որպես վերջինիս միջուկային ծրագրի դեմ ուղղված քայլերի շարունակություն։