Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չեխիայի նախկին նախագահ Զեմանը ենթարկվել է վիրահատության

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

Չեխիայի նախկին առաջնորդ Միլոշ Զեմանը, ով ղեկավարել է երկիրը 2013-2023 թվականներին, ենթարկվել է ստամոքս-աղիքային վիրահատության Մոտոլի հիվանդանոցում։ Այս մասին հայտնեց Զեմանի օգնական Լյուբոշ Պրոխազկան։

«Միլոշ Զեմանն այսօր Մոտոլի հիվանդանոցում վիրահատվել է։ Ըստ նրա կնոջ՝ Իվանա Զեմանովայի, նախկին ղեկավարի վիճակը կայուն է։ Նա կմնա բժիշկների հսկողության տակ մինչև շաբաթվա վերջ»,- գրել է Պրոխազկան իր բլոգում։

Նախկին նախագահը հոսպիտալացվել է նոյեմբերի 3-ին։ Հոկտեմբերի կեսերին Զեմանը ստամոքսի վրա թարախակույտի հեռացման շտապ վիրահատության ենթարկվել էր։ Blesk լրատվական պորտալի տվյալներով՝ 81-ամյա Զեմանի մոտ թարախակույտը զարգացել էր վերջին բրոնխիտի նոպաներից հետո։ Չնայած առողջական խնդիրներին, Զեմանը շարունակում էր ակտիվ ապրելակերպը, ինչը բացասական ազդեցություն է ունեցել նրա վիճակի վրա։