Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

3-ամյա Տիգրանի և նրա քրոջ ու եղբայրների հետ ՀՕՖ-ում հոգեբանը և մասնագետները կաշխատեն

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

«3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները այժմ գտնվում են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոնում», որտեղ նրանց հետ կաշխատեն հոգեբանները և այլ մասնագետները: Մենք փորձում ենք ապահովել այնպիսի միջավայր, որը լավագույնն է տրավմայի ենթարկված երեխաների հետ աշխատելու համար»։ Այս մասին հայտնեց ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանը՝ NEWS.am-ի հետ զրույցում:

Այն հարցին, թե արդյոք լոգոպետները ներգրավված կլինե՞ն երեխաների հետ աշխատանքում, Միրա Անտոնյանը պատասխանեց.

«Երեխաները կենտրոն են եկել երեկ երեկոյան, և նրանք դեռ հարմարվելու ժամանակի կարիք ունեն։ Ադապտացիայի պրոցեսը պետք է անցնեն, որից հետո կսկսվի մյուս մասնագետների հետ աշխատանքը։ Ամեն ինչ այժմ պլանավորման փուլում է, և մենք շարունակում ենք ուսումնասիրել իրավիճակը։ Երեխաները ներկայումս հանգստի կարիք ունեն։ Հետագայում կքննարկենք նրանց կարիքներն ու որոշենք, ինչպես բոլորին լավագույնս աջակցել՝ մեր ռեսուրսներով, թե դրսից մասնագետների ներգրավմամբ։ Անհրաժեշտության դեպքում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին կարող ենք ուղղորդել ավելի մասնագիտացված կենտրոններ»։

Հարցին, թե որքան ժամանակ երեխաները կմնան կենտրոնում, ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոնի» տնօրենը պատասխանեց.

«Խիստ դժվար է նախանշել հստակ ժամկետներ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա երեխաների ադապտացիան։ Որոշ երեխաներ արագ են հարմարվում, իսկ որոշներին ավելի երկար ժամանակ է պահանջվում»։

Հիշեցնենք, որ սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները կենտրոն են տեղափոխվել երեկ երեկոյան: