Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տեր Եսայի. Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվում են Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

Հովհանավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) սատարող քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, որը սկսվել է երեկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է։ Ժողովը տևում է մի քանի օր, սովորաբար՝ կախված օրակարգից, այն կարող է շարունակվել 4-5 օր։ Քննարկվում են Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Ինչ որոշում կընդունի կարգապահական հանձնախումբը՝ չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական խնդիրները օրակարգում են։ Մոտ ապագայում, երբ ժողովն ավարտվի, կլինի անդրադարձ»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն մասնակցել է Հովհանավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն իր ֆեյսբուքյան էջում մի շարք գրառումներ է կատարել՝ սատարելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։ Հաղարծնի քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանն էլ աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանային։ Հաղորդվել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի կմասնակցի Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։