Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ հաղորդումը ուղարկվել է դատախազությունՙ հետագա ընթացքին տրամադրելու համար

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Դատախազությունը ստացել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած հաղորդումը Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ, և ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը դիմել է դատախազությանը՝ Հովհաննավանքի բռնազավթման կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումով, պահանջելով քրեական վարույթ սկսել՝ հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածների վրա:

«Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, գերազանցելով իր լիազորությունների սահմանները և չարաշահելով դրանք, միջամտել է Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը: Սա արտահայտվել է նրա կողմից պարբերաբար հնչող կոչերով՝ «վեհարանում գործող Կաթողիկոսից ազատելու», ինչպես նաև, հետագայում, կոչերով՝ այց կատարել Հովհաննավանք և մասնակցել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին:

Այդ պատարագի ընթացքում ուժ է կիրառվել եկեղեցու հավատավոր հետեւորդների, քահանաների նկատմամբ, որոնց մուտքն արգելվել է: Իրավապահ համակարգն օգտագործվել է քահանաների առեւանգման և նրանց մուտքն արգելելու նպատակով: Այս բոլոր գործողությունները բոլորել են Հովհաննավանքի բռնազավթմանը: Մայր Աթոռը հանդիսանում է տուժող կողմը, քանի որ նրան պատկանող վանական համալիրը բռնազավթվել է, օգտագործվել ոչ նպատակային, և խաթարվել են հավատացյալների կրոնական իրավունքները»,- նշել է Ավետիք Չալաբյանը: