Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մի փակեք Ալվանքի դպրոցը. դա համայնքի հոգևոր ճրագի մարումն է. բնակիչները՝ վարչապետին

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի բնակիչները մեծ անհանգստությամբ արձագանքել են իրենց դպրոցի փակման մտադրությանը։ Այս հարցը բարձրաձայնել է բնակիչներից Ելենա Աթաբեկյանը՝ իր Facebook էջում՝ նշելով վարչապետին, կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Սյունիքի մարզպետին։

Նա ընդգծել է. «Դպրոցը միայն պատեր ու աթոռներ չէ, այլ մեր մանկության հիշողությունը, սերունդների ակունքները և համայնքի հոգին։

Գիտելիքի հանդեպ սիրո սերմանումը և առաջին այբբենական դասերը շատերի համար այնտեղ են սկսվել։ Դպրոցը եղել է այն լույսը, որը ջերմացրել է մեր գյուղի ձմեռները, և դարձել է հավատքի և ապագայի խորհրդանիշ։

Այսօր, երբ խոսում են դպրոցի փակման մասին, լռություն պահպանելը անհնար է։

Դա անարդարություն կլինի ոչ միայն մեր, այլ նաև մեր երեխաների, մեր նախնիների և մեր երկրի հանդեպ։

Դպրոցի փակումը նշանակում է մարել համայնքի հոգևոր լույսը,

իսկ լույսի կորուստը՝ խավարվել ապագայի ճանապարհը։

Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատուներին

մեզ լսել, վերանայել այս ցավալի որոշումը

և պահպանել այն սրբությունը, որը կոչվում է դպրոց։

Մենք պատրաստ ենք միասին կանգնել՝ հանուն մեր երեխաների կրթության և համայնքի կյանքի շարունակության։

Երբ դպրոցը փակվում է, կանգ են առնում ոչ միայն դասերը, այլև ժամանակը։

Դպրոցը մեր հիշողությունն է, մեր հույսը, մեր վաղվա օրը։

Եկեք միասնաբար պաշտպանենք այն, որպեսզի համայնքը շարունակի շնչել»։