Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում. Վարդան Ղուկասյան

4 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր շնորհավորանքի խոսքն է հայտնել՝ նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, հոկտեմբերի 4-ին, Գյումրին նշում է «Քաղաքի օր» տոնակատարությունը 22-րդ անգամ: Այս տոնը ոչ միայն Գյումրիինն է, այլև բոլոր նրանց, ովքեր գնահատում են գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նրանց համար, ում համար Գյումրին ծանոթ ու հարազատ օջախ է:

Գյումրին և նրա բնակիչները ամեն օր շարունակում են գրել քաղաքի նոր պատմությունը: Այս պատմության էջերում անպակաս են ոչ միայն հին Գյումրու քարեղեն ժառանգության հիշողությունները և ուրախ տոնակատարությունները, այլև քաղաքի ծանր օրերը:

Այս տարի Գյումրին նշում է իր տոնը առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ հավատացյալ հայրենասերի, որն ազատազրկվեց մեր հայրենիքի խնդիրների վերաբերյալ իր անկեղծ խոսքերից: Վստահ եմ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոգով մեզ հետ է, սրտով՝ միշտ ուժեղ և հաստատակամ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք ամեն օր շարժվում ենք դեպի Գյումրու և նրա բնակչության բարօրությունը, քաղաքի զարգացումն ու առաջընթացը: Շուտով արդյունքները կերևան մեր ծրագրերի, որոնց մասին խոսում էի նախընտրական շրջանում: Ձեր վստահությունը ինձ տանում է առաջ, և ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերատար է, նա հաղթանակի կհասնի:

Շնորհավո՛ր տոնը, սիրելի՛ Գյումրի»: