Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդից հրատապ նիստ հրավիրել

22 Հունիսի, 2025

ՄԱԿ, հունիսի 22. Իրանը պահանջում է Անվտանգության խորհրդից արտակարգ նիստ հրավիրել ԱՄՆ-ի՝ երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերշի և հունիս ամսվա համար Անվտանգության խորհրդի նախագահ՝ ՄԱԿ-ում Գայանայի ներկայացուցիչ Քերոլայն Ռոդրիգես-Բիրկեթի հասցեին ուղղված նամակում։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի հանցագործ և վայրագ գործողությունների ծանր ու հեռահար հետևանքները միջազգային խաղաղության ու անվտանգության համար, Իսլամական Հանրապետությունը պահանջում է, որ Անվտանգության խորհուրդն անհապաղ արտակարգ նիստ հրավիրի՝ քննարկելու ԱՄՆ-ի այս վիրավորանք հասցնող ու անօրինական ագրեսիան, խիստ բառերով դատապարտի այն և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներ՝ համաձայն իր լիազորությունների, որպեսզի մեղավորները լիովին պատասխանատվության ենթարկվեն ու չմնան անպատիժ», – նշված է նամակում։

2024575277.jpg?1620461141750567853