Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱՄՆ-ը համակարգել է Իրանի դեմ հարվածները Իսրայելի հետ», հայտարարել է ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչը

22 Հունիսի, 2025

2024575611.jpg?20229705411750568233

ԱՄՆ-ը Իրանին հարվածելիս համակարգված գործել է Իսրայելի հետ. Իրանի մշտական ներկայացուցչությունը դատապարտում է այս հարձակումը: Այդ մասին նշված է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և Անվտանգության խորհրդի նախագահ՝ Գայանայի մշտական ներկայացուցչուհի Քերոլայն Ռոդրիգես-Բիրկետին հղած նամակում:

Նամակում ասվում է. «2025 թվականի հունիսի 21-ի լուսաբացին (տեղական ժամանակով) ԱՄՆ-ն, լիովին համակարգված գործելով Իսրայելի հետ, որը այդ ժամանակ արդեն ռմբակոծում էր Իրանի քաղաքացիական բնակչությանը և կարևոր ենթակառուցվածքը, դիտավորյալ ու չհրահրված օդային հարվածներ հասցրեց Իրանի երեք պաշտպանված միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նատանզին և Իսֆահանին»:

Իրանի մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ Իրանը խիստ դատապարտում է այդ «չհրահրված ու դիտավորյալ» ագրեսիվ գործողությունները: