Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ամերիկայի ներգրավվածության դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար. ամերիկագետ

22 Հունիսի, 2025

default.jpg

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշել է, որ Եվրոպան (ԵՄ և ՆԱՏՕ) չի կարողացել կանխել Դոնալդ Թրամփի բանակցությունները Ռուսաստանի հետ, սակայն Իսրայելը հասել է, որ նա հրաժարվի դիվանագիտական երկխոսություններից Իրանի հետ։

«Թրամփը որոշել է ուժային գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ՝ իր ռմբակոծիչներով հարվածներ հասցնելով։ Նա նաև հայտարարել է, որ եթե Իրանը հրաժարվի բանակցություններից, ապա կհետևեն ավելի կոշտ միջոցներ։ Նախագահն անգամ չի սպասել իր իսկ սահմանած երկշաբաթյա ժամկետի ավարտին»,− գրել է Սարգսյանը։

Քաղաքագետը նշել է նաև, որ եթե ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը շարունակվի, դա կարող է ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։