Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Իրանը չի պատրաստվում դադարեցնել միջուկային ծրագիրը՝ չնայած ԱՄՆ–ի սպառնալիքներին. ԻԱԷԿ–ի հայտարարություն»

22 Հունիսի, 2025

default.jpg

Իրանը չի դադարեցնի իր միջուկային արդյունաբերության զարգացումը մի քանի միջուկային օբյեկտներին հարվածներին նայած և ակնկալում է, որ միջազգային հանրությունը կդատապարտի այդ գործողությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ)։

Ըստ կազմակերպության հայտարարության՝ «ԻԱԷԿ-ը վստահեցնում է, որ չնայած հակառակորդների գործողություններին, չի դադարեցնի միջուկային տեխնոլոգիաների զարգացումը։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կաջակցի Իրանին իր օրինական իրավունքների պաշտպանության հարցում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Նաթանզ, Ֆորդո և Սպահան քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտներին։ Նա նշել է, որ Իրանը պետք է համաձայնի «դադարեցնել պատերազմը»։

Ֆարս լրատվական գործակալությունը, հղում կատարելով Իրանի պաշտոնյաներին, հայտնել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները օդային հարվածներ են ստացել։ Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզաեին ավելի վաղ նշել էր, որ բոլոր «հարստացված միջուկային նյութերը» տեղափոխվել են անվտանգ գոտի։