Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արաքս գետի վրայով կառուցվող Իրան-Ադրբեջան կամրջի շինարարությունը կավարտվի տարեվերջին

23 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ չնայած Աղբանդ-Քելալեհ շրջանում կառուցվող նոր կամրջի նախագծային դժվարություններին, որը պետք է անցնի Արաքս գետի վրայով և կապի Իրանն ու Ադրբեջանը, այն ավարտին կհասցվի ընթացիկ տարվա վերջին:

Դեսպանի խոսքով, շինարարության աշխատանքների մոտ 63 տոկոսն արդեն ավարտված է, ինչը վկայում է նախագծի առաջընթացի մասին:

Անդրադառնալով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Դեմիրչիլուն նշել է, որ իրանական կողմում մեծ աշխատանքներ են ընթանում Ջուղի տանող մայրուղու ընդլայնման ուղղությամբ: Այս նախագծի ներքո Քելալեհից մինչև Ջուղի մայրուղու հատվածում նախատեսվում է մի քանի թունելների կառուցում, ինչը էականորեն կբարելավի ճանապարհային անվտանգությունը և հաղորդակցության արդյունավետությունը:

«Ճանապարհային այս ծրագիրն իրականացվում է Իրանի սեփական միջոցներով և կդառնա կարևոր կապ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած շրջանների միջև` Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տալով ավելի հեշտ և անվտանգ տեղաշարժվել այս ուղղություններով»,- ընդգծել է դեսպանը:

Դեմիրչիլուն նաև նշել է, որ Իրանը նպատակ ունի ավելացնելու Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը՝ կենտրոնանալով երկու երկրների միջև աճող տնտեսական կապերը, որոնք հանդես կգան որպես նոր տնտեսական հաջողությունների հիմք: