Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վարչարարությունը տալիս է իր արդյունքը. Ավինյանը՝ տրանսպորտում ուղետոմսի չվճարման տուգանքների մասին

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Օգոստոսի առաջին շաբաթվանից սկսած, նախորդ շաբաթվա համեմատ տրանսպորտում կայացած վավերացումների թիվն աճել է, ինչը միջինում երեք տոկոս է կազմել։ Այս մասին հայտնվեց սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ։

Շեշտվեց, որ սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակաշրջանում աճը կազմել է 16.83% կամ 406,405։ Տրանսպորտի տեսակների մեջ տրոլեյբուսներում վավերացման թիվը կազմել է 109,608, մետրոպոլիտենում՝ 539,536, իսկ ավտոբուսներում՝ 2,172,491։ Ընդհանուր առմամբ այդ թիվը կազմել է 2,821,635։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ նշելով. «Արձանագրենք, որ մեր վարչարարությունը տալիս է իր արդյունքը»։