Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ecoliq–ը Toon Expo-ի մասնակիցներին ցուցադրեց Hien–ի ջեռուցման և հովացման արդյունավետ լուծումները

8 Սեպտեմբերի, 2025

Հայաստանի ամենամեծ անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսը՝ Toon Expo-ն, այս տարի ևս հյուրընկալեց էներգաարդյունավետ ջեռուցման և սառեցման լուծումների առաջատար Hien չինական ընկերությանը: Hien-ի հիմնադիր և սեփականատեր Հուանգ Դաոդեն անձամբ ներկա էր ցուցահանդեսին՝ ներկայացնելու իրենց նորաստեղծ արտադրանքները և հանդիպելու պոտենցիալ գործընկերների հետ:

Hien-ը, որը հիմնադրվել է 1992 թ-ին, սկսեց իր գործունեությունը որպես կենցաղային տեխնիկայի բաղադրիչների արտադրող, բայց 2000 թվականից սկսած, նրանք մասնագիտացան ջերմային պոմպերի տեխնոլոգիաների մեջ՝ դառնալով ոլորտում ազգային առաջատար:

photo_2025-09-08%2009.16.37.jpeg

«Ամեն նոր արտադրանքի թողարկումից հետո մեր տարվա վաճառքները աճել են 20-30 տոկոսով։ Նախապես մեր արտադրանքը վաճառվում էր միայն Չինաստանում, բայց 2020-ից մենք սկսեցինք մատակարարել մեր արտադրանքն Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլ երկրներ», նշեց Հուանգ Դաոդեն:

Սառը կլիմա ունեցող գոտիներում ջեռուցման արդյունավետ լուծումների պահանջարկի ավելացման արդյունքում Hien-ը սկսել է վերլուծել Կենտրոնական և Արևմտյան Ասիայի շուկաները: «Մենք նկատեցինք, որ տարածաշրջանի ձմեռները խիստ են, և մարդիկ հիմնականում օգտվում են բնական գազից, ինչը ջերմային պոմպերի պահանջարկի մեծացում է առաջացնում։ Սա է պատճառը, որ մենք այստեղ ենք փորձում, որպեսզի հայորդիները նույնպես օգտվեն մեր նորագույն էներգետիկ լուծումներից»,- նշեց Հուանգը՝ ընդգծելով Hien-ի կարևոր ներդրումը Չինաստանում ջերմային պոմպերի ազգային ստանդարտների ձևավորման գործում:

Հայաստանում Hien-ի արտադրանքը ներկայացված է «Էկոլիք» ընկերության միջոցով, որը միջոցառման ժամանակ ներկայացրել էր նաև Hien-ի տարբեր արտադրատեսակները։ 2018 թ-ին հիմնադրված Ecoliq-ը որպես ծառայությունների մատակարար շինարարական ոլորտի նախագծերում՝ ջեռուցում, սառեցում և համակարգեր տեղադրում, իսկ 2024-ից նրանք սկսել են ներմուծել առաջադեմ տեխնոլոգիաները՝ հասանելի դարձնելով հայկական շուկային:

photo_2025-09-08%2009.16.39.jpeg

«Մենք ներկայացնում ենք Hien ապրանքանիշը՝ ներմուծելով ջերմային պոմպեր, տաք ջրի բոյլերներ, ֆանկոյլեր և այլ էլեկտրատեխնիկական սարքեր՝ նպատակ ունենալով այս լուծումները մատչելի դարձնել մեր շուկայում՝ ապահովելով բարձր որակ և էներգախնայողություն»,- նշել է «Էկոլիք»-ի հիմնադիրը:

Համար երկրորդ տարին «Էկոլիք» ընկերությունն ակտիվ մասնակցում է անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսին: «Անցյալ տարվա համեմատ, այս տարի մարդիկ ավելի տեղեկացված են ջերմային պոմպերի գործունեության մասին, ինչը մեզ հնարավորություն է տալիս հանդիպել այցելուների՝ արդեն կոնկրետ հարցերով և առաջարկներով։ Սա ցույց է տալիս, որ հետաքրքրությունը մեծանում է», հավելեց հիմնադիրը:

photo_2025-09-08%2009.16.40.jpeg

Համագործակցությունը Hien-ի տեխնոլոգիական փորձառության և «Էկոլիք»-ի տեղական շուկայի գիտելիքների շուրջ կարևոր ուղի է հանդիսանում՝ տեղական շուկայում մատչելի դարձնելով կայուն ու էներգախնայող լուծումները: