Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանում անչափահաս ադրբեջանցին ահաբեկչական հարձակում է նախապատրաստել. «Многонационал»

5 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Նիժնի Նովգորոդի մարզում անչափահաս ադրբեջանցի երիտասարդը պատրասվում էր ահաբեկչություն իրականացնել։ Այս մասին հայտնում է «Многонационал» թելեգրամյան ալիքը։

«Վահաբական դավանանք ունեցող դեռահասը կամավոր կերպով անդամակցել է իր նախընտրած միջազգային ահաբեկչական խմբավորմանը։ Նա անցել է հատուկ ուսուցում և ձեռք է բերել ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման համար անհրաժեշտ նյութեր։

Երիտասարդը ինտերնետում տարածել է ահաբեկչական խմբավորման գաղափարները, ակտիվորեն քարոզել նրանց խորհրդանիշները և ծրագրել էր ահաբեկչական հարձակում կազմակերպել տարածաշրջանում։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացել է նրա ծրագրերի մասին։

Դերասութ գործում նրա տունը խուզարկվել է, որի ընթացքում հայտնաբերվել են արմատական կրոնական գրականություն, բջջային հեռախոսներ, Ադրբեջանի պետական դրոշները, սառը և օդաճնշական զենքեր, ինչպես նաև պայթուցիկ սարքերի տարրեր։

Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը նրան դատապարտել է ութ տարվա ազատազրկման՝ առավելագույն անվտանգության ուղղիչ գաղութում»,- հայտնում է թելեգրամյան ալիքը։