Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արդար չի լինի այնքան մեծացնել մեր բյուջեն, որ համեմատվի Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ. ՊՆ փոխնախարար

5 Սեպտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը նշել է, որ 2026 թվականի բյուջեով ՊՆ-ին հատկացվելիք գումարի հնարավոր նվազմանը դեռևս տեղյակ չէ։

«Այս տարի իրականացվող աշխատանքի ծավալը շարունակվելու է նույն կերպ նաև հաջորդ տարի։ Միջնաժամկետ ծրագրերում հաստատված և պլանավորված բոլոր ծախսերը կատարվելու են այնպես, ինչպես նախատեսված է։

Բյուջեն վերջնականապես կհաստատվի դեկտեմբերին Ազգային ժողովում, և դրանից հետո կունենանք ավելի ճշգրիտ պատկեր։ Սակայն ներկա մոտեցումը այն է, որ միջնաժամկետ ծրագրերով հաստատված գումարները նույն չափով կլինեն նաև հաջորդ տարի»,- արձագանքել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակելու է աշխատել նույն սկզբունքներով, ինչպես 2024, 2025 և 2026 թվականներին։

Լրագրողների այն դիտարկմանը, որ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը, մինչդեռ Հայաստանի ՊՆ բյուջեն չի ավելանում, Սարգսյանը պատասխանեց, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ 30 տարիների ընթացքում եղել է մի քանի անգամ ավելին, քան ՀՀ պետական բյուջեն։

«Եթե հարցը ուղղված է այնպես, որ մեր ամբողջ պետական բյուջեն ավելացվի, որպեսզի հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, դա հնարավոր չէ»,- շեշտեց նա։