Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վիգեն Էուլջեքջյանի կինը ահազանգում է. “Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին”

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, բարձրաձայնում է, որ նրա ամուսինը արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը նշեց, որ երեկ իրեն զարմացրեց ամուսնու զանգը։

«Ես խոսեցի նրա հետ դեռ անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր է հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով ուշադրություն հրավիրել, իր և իր բարձարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա տեղեկացրեց, որ բժիշկ է պետք իրեն, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն ցուցաբերում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, իմ նպատակը մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա», — ասաց Լինդան։

Կինը պատմեց, որ վերջին անգամ ամուսնուն տեսել է ամիսներ առաջ՝ տեսազանգի միջոցով, երբ նա հիվանդ ու նիհարացած էր։ «Հիմա պատկերացրեք՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանավորումից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում։ Ես չգիտեմ՝ իմ ահազանգերն անտեսվո՞ւմ են կամ ոչ։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց ամուսինս խնամքի կարիք ունի։ Ես արտահայտվում եմ, սակայն արդյո՞ք ինչ-որ մեկը ինչ-որ բան անում է։ Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Դիմում եմ նրան որպես կին, ով ունի աջակցության կարիք։ Մենք կործանված ընտանիք ենք։ Ես խնդրում եմ նրան տեսնել բոլոր հուսահատ մայրերին։ Իմ խնդրանքը մեկն է բոլոր ղեկավարներից՝ խնդրում եմ օգնեք ինձ։ Ես շուտով կկորցնեմ մորս, չեմ ցանկանում ամուսնուս կորցնել. ինձ ամուսինս է պետք», — ասաց նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքջյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Վիգեն Էուլջեքջյանը զմարված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց, Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք Արցախ էին այցելել, որպեսզի Շուշիի հյուրանոցներից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Դրանից հետո նրանք ձերբակալվել էին ադրբեջանցի զինվորների կողմից և ուղարկել Բաքու՝ բազմաթիվ հայ քաղաքացիական և զինվորական գերիների հետ միասին։

Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։