Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գերհիշողություն կանանց մոտ. ինչպես են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տեսնում թաքնված կապերը բիզնես աշխարհում

4 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Կանայք ավելի լավ են հասկանում սոցիալական հարաբերությունները մասնագիտական միջավայրում՝ համեմատած տղամարդկանց հետ: Նրանք ավելի ճշգրիտ են որոշում, թե ով ում հետ է կապված և ավելի լավ են հիշում հարաբերությունների կառուցվածքը: Սա կարող է հնչել պարադոքսայնորեն, սակայն այդ ունակությունը կօգնի հասկանալ, թե ինչու են կանայք թերներկայացված մնալ որոշ ազդեցիկ պաշտոններում: Այս եզրակացությանն են հասել Էրիկ Քվինտանան (ESMT Բեռլին), Մեթյու Բրաշիրը (Հարավային Կարոլինայից), Հելենա Վ. Գոնսալես-Գոմեսը (NEOMA բիզնես դպրոց) և Ռայնա Բրենդսը (UCL կառավարման դպրոց) իրենց վերջերս անցկացրած համատեղ հետազոտության միջոցով:

Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Personnel Psychology բժշկագիտական հանդեսում:

10 հազարից ավելի մասնակիցների նմուշային երեք ուսումնասիրություններում նրանք բացահայտեցին հստակ օրինաչափություն. կանայք ցանցային կապերի ավելի ճշգրիտ հիշողություն են դրսևորում, առավելապես՝ սերտ կապեր ունեցող ցանցերում: Այս առավելությունը նկատվել է Միացյալ Նահանգներում անցկացված հարցման, MBA ուսանողների շրջանակներում իրական բարեկամական հարաբերությունների վերլուծության և աշխատող մասնագետների հետ առցանց փորձի ժամանակ:

Սակայն, հենց որ մասնագիտական ցանցերը դառնում են ավելի բաց և պակաս փոխկապակցված, այսինքն՝ երբ ի հայտ են գալիս այսպես կոչված կառուցվածքային բացեր, այդ առավելությունը վերանում է: Կառուցվածքային բացեր առաջանում են, օրինակ, միջֆունկցիոնալ նախագծային թիմերում, որտեղ անդամներն ունեն սահմանափակ ուղիղ կապեր, կամ ոչ ֆորմալ կառավարման ցանցերում, որտեղ հիմնական անհատները միավորում են այլ դեպքերում միմյանց հետ կապ չունեցող որոշում ընդունողներին: Երկու դեպքում էլ, ազդեցության հասանելությունը ստանում են հատման կետում գտնվող մարդիկ: Նման ցանցերում կանայք օտարում են իրենց առավելությունը տղամարդկանց նկատմամբ:

«Կանայք, ըստ երևույթին, ավելի շատ են ապավինում նույն երրորդ կողմի հետ կապված երկու մարդկանց հարաբերությունները ենթադրող եռակողմ փակման մտավոր սխեմային:

Այս կարճ ճանապարհը մեծացնում է նրանց ճշգրտությունը սերտ կապված թիմերում, սակայն ստեղծում է ուրվական կապեր կառուցվածքային բացերով նոսր ցանցերում, որը կարող է խաթարել նրանց առավելությունները՝ նման պայմաններում»,- ընդգծել են ուսումնասիության հեղինակները:

Արդյունքները վկայում են, որ կազմակերպությունները պետք է տեղյակ լինեն սոցիալական ցանցերի ճանաչողական ընկալման այս տարբերություններից՝ ապահովելու համար, որ կանայք և տղամարդիկ հավասարապես հասանելիության հնարավորություն ունենան հիմնական պաշտոններին, որտեղ անհրաժեշտ է ճանաչել և վերացնել ցանցային կապերի բացերը: