Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մխչյան գյուղի բնակիչը ահազանգում է՝ իրեն պատկանող շինությունը ապօրինաբար քանդվում է

2 Սեպտեմբերի, 2025

Արարատի Մխչյան գյուղի բնակիչ Մերի Անդրեասյան, ով 29 տարեկան է, հայտարարություն է անում համայնքապետարանի գործողությունների կապակցությամբ. առանց որևէ օրենքին համապասխան հիմնավորման քանդում են նրա հողահատվածում գտնվող փոքր շինությունը։ Բնակիչը նշում է, որ պատճառը համայնքապետի հետ ունեցած վեճերն են։

5314528979895581915.jpg

Մերի Անդրեասյան նշել է. «Համայնքապետը զանգահարեց և պահանջեց անվճար գեներատորներ համերգի համար, սակայն մենք չունեինք։ Այդ դեպքից հետո սկսվեց վիճաբանություն, որին հետևեց մեր տարածքի ներխուժումը՝ առանց նախազգուշացման»։

Մերիի պնդմամբ, 2023 թվականի հողաչափումների համաձայն՝ շինությունը գտնվում էր իրենց հողամասի վրա։ Սակայն 2025-ի նոր չափագրումները տարածքը վերագրել են համայնքային հողին, որի մասին բնակչությունը տեղեկացված չէ։

5312023721176856139.jpg

«Օգոստոսի 29-ին, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը փոխհամայնքապետի հետ միասին, առանց նախազգուշացման ներխուժեցին մեր հողամաս և սկսեցին քանդել պարսպապատերը։ Ներկայումս շարունակում են քանդել շինությունը»,- ընդգծեց Մերի Անդրեասյանը։