Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ ԿԳՄՍ նախարարը և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարը փոխադարձ համագործակցության ծրագիր են ստորագրել

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների նախարարները քննարկել են մշակույթի ոլորտում հայ-չինական համագործակցության ներկայիս բարձր մակարդակը և դրա զարգացման հնարավորությունները: Նշվել է մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման կարևորությունը, ինչը նպաստում է հայ և չինացի ժողովուրդների բարեկամությանը՝ հիմնված իրենց հարուստ պատմության և մշակույթի վրա։

Նախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Չինաստանի առաջատար թանգարանների միջև ակտիվ համագործակցությունը, որը ուղղված է համատեղ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ նոր լիցք հաղորդելով հայ-չինական մշակութային երկխոսությանը:

Նախարար Սուն Յելին շեշտել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծել զբոսաշրջության ոլորտում՝ դարձնելով մշակութային զբոսաշրջությունը ավելի հասանելի և ակտիվ։

Կողմերը քննարկել են համատեղ մշակութային օրերի անցկացումը, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերի իրականացումն ու մասնագետների փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանման և վերականգնման փորձի փոխանակումը:

Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի միջև 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագրի ստորագրմամբ՝ նշելով երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների համագործակցության հետագա զարգացման ուղիները: