Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արցախի պետնախարարը հույս ունի, որ սեպտեմբերի 2-ը կլինի ոչ միայն հիշողության, այլև ուժեղացման օր։

27 Օգոստոսի, 2025

default.jpg

Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը քաղաքացիներին կոչ է անում միանալ սեպտեմբերի 2-ին անցկացվելիք հանրահավաքին։

«Սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն օրերից է, երբ Արցախի ժողովուրդը հաստատակամորեն հռչակեց իր անկախությունը՝ հաստատելով ազատ և արժանապատիվ կյանքի իր անբաժանելի իրավունքը։

Սփռված լինելով տարբեր քաղաքներում և երկրներում, այսօր առավել քան երբևէ, պետք է հիշենք, որ Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմական ժառանգությունը և անփոխարինելի արժեքը։

Այս օրն միասնաբար նշենք, բարձրացնենք մեր ձայնը և անմոռանալի պահենք մեր ժառանգությունը՝ չզիջելով մեր իրավունքներից և շարունակելով պայքարել մեր ապագայի համար։

Թող սեպտեմբերի 2-ը դառնա հիշողության և ուժեղացման օր՝ միասնության, համախմբվածության, հավատքի և պատասխանատվության խոր գիտակցությամբ։

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու հանրահավաքին

Սեպտեմբերի 2 | 18:30

Ազատության հրապարակ։