Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող 87-ամյա հետիոտնին

26 Օգոստոսի, 2025

76c71e72724797f65008c5d084b42dc4_1756198809-e1756210687769.webp

Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և մինչ օպերատիվորեն կժամաներ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

%post_link%