Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին․ կան տուժածներ

26 Օգոստոսի, 2025

776402cd256788df40c245f449646c6c_1756185739.webp

Oգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․ Ղ․-ն, 6-ամյա Ռ․ Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

%post_link%