Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով. ՄԱԿ

26 Օգոստոսի, 2025

VyxVHt4odPsXDYOo5bnj5xgZcoBbPLcyVnr5QLIa.webp

Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 190-ը՝ վիրավորվել հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

«Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում տեղացած հորդառատ անձրևների և անսպասելի հեղեղումների պատճառով զոհվել է 400 մարդ, ավելի քան 190-ը վիրավորվել է: Ավելի քան 20 հազար մարդ անօթևան է մնում», – նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Նշվում է, որ հեղեղումներից տուժածները բժշկական օգնության կարիք ունեն, նրանց անհրաժեշտ է մաքուր ջուր, հիգիենայի պարագաներ, շինանյութեր՝ կացարաններ կառուցելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը օգնություն ցուցաբերելու համար հատկացրել է 600 հազար դոլար:

%post_link%