Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրապարակ». Իշխանական հերթական ճոխ հարսանիք է անցկացվել

26 Օգոստոսի, 2025

default.jpg

Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների, շաբաթ օրը Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանի դստեր՝ Մելանյա Ճաղարյանի հարսանիքն էր: Մեր աղբյուրները հաղորդում են, որ հարսանիքին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Աբովյան քաղաքում գործող «Հատիս» ռեստորանում:

Համաձայն մեր տեղեկությունների, ստուգվել է վարչապետի անվտանգությունն ապահովող խմբի կողմից, որպեսզի ներկաների մոտ զենք կամ կտրող-ծակող գործիքներ չլինեն: Սա սովորական է այն հարսանյաց արարողությունների համար, որոնց մասնակցում է Փաշինյանը:

Մեր տվյալները հաստատում են, որ արարողությանը մասնակցել է մոտ 300 մարդ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Վահե Ղալումյանը, եւ նրա եղբայրը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Հակառակի պես, միջոցառմանը ներկա է եղել նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ՝ ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որը հայտնի էր իր ընդդիմադիր դիրքորոշմամբ:

Լրացուցիչ մանրամասները թերթի այսօրվա համարում