Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինչպե՞ս է իրականացվելու մեքենաների առուվաճառքը թվային պլատֆորմում. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը

25 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության քաղաքացությունը կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք, սկսած օգոստոսի 2-ից, Հայաստանում գտնվելիս կարող են երեք ամսվա ընթացքում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարել՝ առանց վարչական պատասխանատվության ենթարկվելու։ Այս մասին հարցազրույցում հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Ըստ նրա՝ եթե օտարերկրյա վարորդական վկայական ունեցող երկքաղաքացին ցանկանում է մնալ Հայաստանում երեք ամսից ավելի ու մեքենա վարել, ապա նա կարող է իր օտարերկրյա վարորդական վկայականը փոխանակել հայկականով՝ իր մոտ պահելով օտարերկրյա վարորդական վկայականը։ «Իսկ Հայաստանի քաղաքացին պարտավոր է իր օտարերկրյա վարորդական վկայականը հանձնել և վարել միայն Հայաստանի Հանրապետության վարորդական վկայականով»,– նշեց փոխնախարարը։

Հարցին՝ ինչպես և ինչ սկզբունքով է իրականացվում թվային պլատֆորմում տրանսպորտային միջոցի առուվաճառքը, Ղազարյանը պարզաբանեց. «Այս գործընթացում մենք ունենք գնորդ և վաճառող։ Գնահատման ընթացքը սկսվում է վաճառողից։ Վաճառողը թվային պլատֆորմում պետք է խիստ նույնականացում անցնի, այսինքն՝ ունենալ ID-քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն՝ մուտք գործելու և նույնականանալու համար։ Պլատֆորմը ավտոմատ կերպով բեռնում է նրա բոլոր տրանսպորտային միջոցները տվյալների շտեմարանից, ապա անձը նշում է, թե որ միջոցն է ուզում վաճառել։ Ստուգումներ են իրականացվում, որից հետո գնորդը կարող է գնում կատարել։ Պայմանագիրը վերբեռնվում է՝ նշված գնի հետ միասին, և նորից ստուգումներ են կատարվում։ Գնորդն էլ նույնապես անցնում է խիստ նույնականացում՝ պլատֆորմ մուտք գործելու համար։ Ընդհանուր առմամբ, վաճառողը կատարում է ութ գործողություն, իսկ գնորդը՝ վեց»։