Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գրականություն 9» նոր դասագրքի հեղինակները զգուշացնում են ուսուցիչներին՝ նշելով, որ այն կապ չունի մեր դասագրքի հետ

25 Օգոստոսի, 2025

default.jpg

«Գրականություն 9» նոր դասագրքի հեղինակներ Արսեն Վարդանյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հանրությանն են ներկայացրել մի լուսանկար և գրել.

«Հարգելի ուսուցիչներ, սա մեր դասագրքի հետ ոչ մի կապ չունի։ Սա չունի որևէ երաշխիքի որակ, ինչպես նաև հակասում է ՀՊՉ-ի վերջնարձակումներին…

Նամակի մի օրինակ ստացել եմ։ Հարցերը կառուցված են հիմնականում մեխանիկական հիշողության վրա։ Գրականության իմացության հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք հակասում են դասագրքի տրամաբանությանը…

Չեմ ճանաչում հեղինակին և չունեմ որևէ խնդիր նրա հետ, բայց խորհուրդ եմ տալիս ծայրահեղ խանդավառություն չդրսևորել նման հարցերում…

Դասագրքի հեղինակները տարիներ շարունակ ուսումնասիրություններ են կատարում, հայեցակարգեր են մշակել, ամեն բառի և տողի մեջ հոգի են դնում, հազար անգամ վերամշակում են ամեն հարց ու առաջադրանք, իսկ ինչ-որ մեկը ամառվա պարապությունից ոգևորված՝ որոշում է մեկ շաբաթում արհեստական բանականության ակտիվ ներգրավմամբ նման նյութեր ստեղծել։

Չի կարելի։

Նման դեպքերում կօգտագործենք իրավական քայլեր։

Սիրելի ուսուցիչներ, խնդրում ենք զերծ մնալ այդ նյութերը ձեռք բերել։

Հ.Գ. Շուտով կտեղադրեմ թեմատիկ պլանավորումն, ինչպես նաև անվճար տեսահանդիպումներ կունենանք դասագրքի հայեցակարգային հարցերի պարզաբանման համար»։