Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերը վերանորոգվում են

25 Օգոստոսի, 2025

default.jpg

Արդեն երկու ամիս է, ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման երկրորդ փուլը, որը ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ հիմնանորոգման աշխատանքների ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը կմնան բաց այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար։ Հիմնանորոգման աշխատանքները կատարվում են հերթականությամբ, և ներկայումս առաջին երկու մույթերի վերականգնումը շարունակվում է։

»Նախորդ տարի առաջին փուլով իրականացվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները։ Եղևնիների պուրակում գործարկվեց ոռոգման նոր կաթիլային համակարգ, որը մեծացնում է ոռոգման արդյունավետությունը։

Հիմնանորոգման ճարտարապետական թիմը ղեկավարում է Սաշուր Քալաշյանը, որը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է և նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից մեկը։