Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ներքին Հանդի ղեկավարը հայտնում է՝ առավոտյան 15-20 րոպե դիրքերից կրակում էին, այժմ կրակոցներ չկան, սակայն վերջին 3 օրերի ընթացքում կրակոցները հաճախակի են։

20 Հունիսի, 2025

default.jpg

Առավոտյան շուրջ 15-20 րոպե կրակոցներ են լսվել, սակայն այժմ իրավիճակը հանգիստ է։ Այս մասին հայտնեց Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Առավոտյան կրակոցների հետևանքով երկու տանիք վնասվել է. գնդակը մուտք է գործել, հետո դուրս եկել։ Մարդիկ չեն հասկանում՝ որտեղ են ապրում, սակայն չեն հուսահատվում»,– նշեց նա։

Բաղդասարյանը, ի պատասխան վերջին կրակոցների մասին հարցին, ասաց. «Վերջին երեք օրերի ընթացքում կրակոցներ գրանցվել են 5-10 րոպե տևողությամբ, իսկ 2023 թվականից մինչև փետրվարի 13-ը, երբ այստեղ միջադեպ եղավ, այլևս նման դեպքեր չկային, խաղաղ էր»։

Այժմյան կրակոցներն էլ թիրախացված չեն եղել։ Պատահաբար գնդակը դիպել է տանիքին, սակայն մնացած դեպքերում թիրախային չեն եղել։ Հասկանալի է, որ կրակոցները անհանգստացնում են, սպասում ենք լավին։

Գյուղը մոտ է դիրքերին, տարածքը մեկ կիլոմետր երկարությամբ է, և դիրքերը գտնվում են մոտակա տարածքում»,– նշեց նա։