Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արմեն Գրիգորյանը հյուրընկալել է Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը

20 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Գրիգորյանը շեշտեց բարեկամական խմբի անդամների այցելության կարևորությունը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ համագործակցության վերջին շրջանի դրված ակտիվ զարգացումը, որին մեծ նպաստում են բարձր մակարդակի փոխայցերը: Քարտուղարը կարևորեց ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաբնույթ զարգացումը, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությունը:

Լուցիան Պիետժչիկը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ շեշտադրելով Հայաստան-Լեհաստան հարաբերությունների նշանակությունը Լեհաստանի համար: Նա նշեց նաև, որ Լեհաստանը պատրաստ է կիսվել իր փորձով Հայաստանի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին և մատնանշեցին համագործակցության հնարավոր ուղիները: