Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սեպտեմբերի 1-ից ՀՀ–ում որոշ առարկաներ կդասավանդվեն հին դասագրքերով

13 Օգոստոսի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցների մի շարք առարկաներ կդասավանդվեն հին դասագրքերով: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչները ներդրվում են կամ արդեն գործում են՝ բայց դասագրքեր չեն եղել, հիմնականում բոլոր մրցույթները անցկացված են, և դասագրքերը տպագրված են։ Մի մասը արդեն հասած է դպրոցներին և բաշխվում է, մյուս մասը մինչև օգոստոսի 25-ը կուղարկվի դպրոցներ: Սակայն ունենք դասագրքերի բացակայություն առանձին դասարաններում որոշ առարկաներից», — հավելեց նա:

Արաքսիա Սվաջյանն ընդգծեց, որ նոր ուսումնական տարում որոշ առարկաներ ավագ դպրոցներում կդասավանդվեն հին դասագրքերով:

Սրանք են.

— «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն»- 10-րդ և 11-րդ դասարաններ

— «Հանրահաշիվ»- 11-րդ դասարան

— «Ռուսերեն», «Բնագիտություն»- 11-րդ դասարան

— «Ռուսերեն»- 10-րդ դասարան

— ՆԶՊ- 9-րդ և 11-րդ դասարաններ

— «Ֆրանսերեն»- 5-11-րդ դասարաններ

«Վերոնշյալ առարկաները նշված դասարաններում կդասավանդվեն հին դասագրքերով, դպրոցի վարչությունները արդեն դիմում են ստացել այս մասին, և կմատակարարվեն ուղեցույցներ, որոնք կօգնեն հին դասագրքերի բովանդակությունը հարմարեցնել նոր չափորոշիչներին», — նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը: