Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սվաջյան. 500-ից ավել ուսուցիչներ նոր կարգով տարակարգ են ստացել

13 Օգոստոսի, 2025

default.jpg

Մեծ քանակությամբ դիմումներ են ստացվում տարակարգի համար, և ես ուրախությամբ եմ նշում, որ 500-ից ավելի ուսուցիչներ արդեն նոր կարգով տարակարգ են ստացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ են դիմում 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, չնայած ավելի բարդ է ստանալ այդ կարգերը, քան 1-ին և 2-րդ մակարդակներում, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք ավելացված դիմումներ հենց 3-րդ և 4-րդ մակարդակներում»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդգծեց, որ տարակարգի հետ կապված նոր իրավական կարգավորումներ են շրջանառվում, որոնք հաստատում կստանան մոտ ապագայում: Նրա խոսքով, երբեմն թյուրիմացություններ էին առաջանում կապված՝ 3-րդ և 4-րդ մակարդակում տարակարգի դիմելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկերի հետ, որտեղ կար մասնագիտական զարգացման դասընթացներին մասնակցության վկայական ներկայացնելու պահանջ:

«Մենք հատուկ բաժանել ենք, որ դրանք պետք է լինեն վերապատրաստումների ցանկից, որոնք չեն մտնում հերթական ատեստավորման շրջանակում, քանի որ հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումները պարտադիր են: Մասնավորապես 3-րդ և 4-րդ մակարդակներում դիմող ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր լրացուցիչ աշխատանք իրականացնում են իրենց մասնագիտական զարգացման համար, ուստի այստեղ անհրաժեշտ է փաստաթուղթ, որը հաստատի նրանց լրացուցիչ աշխատանքի մասին», — հավելեց Սվաջյանը: