Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ժողովուրդ». իշխանությունը կուտակել է աղբ եւ թունավոր գազեր՝ հայտարարելով, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»

12 Օգոստոսի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթն իր հոդվածում նշում է, որ շաբաթ օրը երևանցիները արթնացան սուր ծխի հոտից․ Նուբարաշենի աղբավայրը կրկին այրվում էր:

Նուբարաշենին մոտ գտնվող վարչական շրջանների բնակիչները ստիպված էին պատուհաններն ամուր փակել և անջատել օդափոխման համակարգերը՝ չարորակ ու թունավոր ծխի ազդեցությունից խուսափելու համար։

Հիշենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, դեկտեմբերի 13-ին Կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի հարցին, թե արդյոք հուսալի կլինի աղբի վերամշակումը Հայաստանում, պատասխանել էր, որ այս գործընթացը պոտենցիալ ներդրողի համար շահավետ չէ, քանի որ աղբից շահույթ ստանալն անհնար է:

Շահույթի հետևից վազող իշխանությունը այսօր միայն աղբ չէ, որ կուտակում է, այլ նաև՝ մեծ քանակությամբ թունավոր գազեր օդում, հաճախ պատճառաբանելով, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային զեկույցների համաձայն՝ Երևանի օդի աղտոտվածությունը տարիներ շարունակ հաճախ գերազանցում է սահմանված թույլատրելի նորմերը։ Սակայն ամեն անգամ, երբ աղբավայրը սկսում է այրվել և օդում ամպ ու մառախուղ է հավաքվում, պետական կառույցները փորձում են վստահեցնել, որ հրատապ խնդիրներ չկան՝ մատուցելով անհավատալի թվեր։ Օրինակ, Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու խտությունը նվազագույն մակարդակի ցուցանիշից 1.01-2.1 անգամ բարձր էր։

Սա պետության տվյալները, բայց գիտնականներն ու բնապահպաններն այլ կարծիք ունեն։
Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ Երևանի էկոլոգիական դժվարությունների պատճառով բնակչության առողջությունը և կյանքի որակը կարող են իջնել։

Խնդիրների պատճառներ են՝ ավտոտրանսպորտը (հատկապես հին մեքենաները), շինարարական փոշին, փայտով կամ մազութով ջեռուցման համակարգերը, քամու պակասը և լեռնաշղթաներով շրջափակված օդային շրջանառության դժվարությունները։ Դրանց ավելացավ նաև վերջերս Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը։ Բնակիչները դժգոհում են, որ ծուխն արդեն լցվում է մարդկանց թոքերը, իսկ քաղաքի իշխանություններն ու շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը որեւէ միջոց չեն ձեռնարկում։

Նորընտիր նախարար Համբարձում Մաթևոսյանը պատրաստվում է հյուրընկալել COP17 համաժողովը, որի հիմքը բնապահպանությունն է։ Սակայն բնապահպանության հարցերով զբաղվելը դժվար է, երբ անգամ համեստ աղբապահեժը անվտանգ չեն կարգավորում:

Անգործության սահմանում են բոլոր պատասխանատու կառույցները։ Միայն փրկարարներն են, որ ջանք չեն խնայում, վտանգելով իրենց առողջությունը, հրդեհի դեմ պայքարելու համար։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: