Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները Կոտայքի մարզում կտրամադրեն ծառայություններ

12 Օգոստոսի, 2025

default.jpg

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ իրենց սպասարկման գրասենյակները շարունակում են շրջիկ սպասարկում իրականացնել՝ մատուցելով միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև հաշվառման-քննաման բաժինների ծառայությունները:

Ըստ ՆԳ նախարարի հրամանի՝ օգոստոսի 14-ին ծառայությունների մատուցում տեղի կունենա հետևյալ վայրերում և ժամերին.

ժամը 10։30-16:00

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի մոտ:

ժամը 10:30-16:00

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ:

Շրջիկ սպասարկման միջոցով քաղաքացիները կարող են փոխանակել անձնագրեր, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայականներ և տեղեկանքներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն դիմել ՀՀ քաղաքացիության համար։

Վարորդական իրավունքների և սեփականության վկայականների, ինչպես նաև հաշվառման վկայագրերի փոխանակման կամ կորստի դեպքերում քաղաքացիները կարող են դիմել շրջիկ գրասենյակին՝ նոր փաստաթղթեր ձեռք բերելու համար։ Նրանց հասանելի կլինեն նաև հաշվառման-քննական բաժինների ծառայությունները։

Օգոստոսի 14-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Շիրակի մարզի Անի համայնքում և Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ օգոստոսի 7-ին ընդունված դիմումների համար փաստաթղթերը տրամադրելու նպատակով։