Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արդյունքում վերաքննիչ ատյանը «օրհնեց» ապացուցազուրկ կալանքը. իրավական վակխանալիայի հայտարարություն

2 Օգոստոսի, 2025

default.jpg

Վերաքննիչ դատարանը օրեր առաջ չվերանայեց, այլ հաստատեց առկա անօրինականությունը․ արդեն մեկ ամիսից ավելի է, ինչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ առանց նոր փաստարկների։ Այս մասին տեղեկացնում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։

«Սա նպատակային քայլ է՝ լռեցնելու այն հոգեւորականներին, որոնք բացահայտ քննադատում են իշխանությունների գործունեությունը։

Առկա են փաստերի պակաս. սրբազանի «մեղքը» սահմանափակվում է միայն իր հրապարակային ելույթներով։

Կալանքը կիրառվում է որպես պատիժ. դատարանը խեղաթյուրելու է կալանքի իրավական նշանակությունը՝ այն վերածելով նախնական պատժի, մինչդեռ գործը դեռևս քննության փուլ չի անցել։

Անուղղակի ազդակ մյուսներին. այս գործը հզոր նախազգուշացում է մնացած հոգեւորականներին եւ հասարակական գործիչներին` «լռություն պահպանել»։

Կոչ ենք անում՝ ազատ արձակել սրբազանին՝ ապացուցելով, որ մենք գործում ենք իրավական պետության, այլ ոչ դաժանության սկզբունքներով։

Այս կալանքը ավելի շատ քաղաքական քայլ է: Եթե իշխանությունները ցանկանում են պաշտպանել իրենց դիրքորոշումը, պետք է ներկայացնեն իրավական հիմքեր և դատապարտեն ըստ օրենքի, այլ ոչ թե ցուցադրաբար ահաբեկեն մտածող և հավատացյալ հասարակությանը։

Մենք կոչ ենք անում դատավորներին՝ իրենց որոշումներն ընդունել գիտակցելով, որ այս օրենսդրական արձանագրությունները կդառնան պատմության մաս, և մտածեն՝ որ կողմի վրա են հայտնվելու այս չարաշահման մեջ»։