Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մայր Աթոռին նվիրած տարածքների վերադարձը ՊՆ-ին պահանջում է դատախազությունը. Հետք

2 Օգոստոսի, 2025

default.jpg

Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցադիմում՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով վերջինիս փոխանցվել էին շենք-շինություններ և հողատարածքներ:

Դատախազությունը հայցադիմումը ներկայացրել է Հակակոռուպցիոն դատարան 2025թ. հուլիսի 30-ին, որը դեռ վարույթ չի ընդունվել:

Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, որ 2018թ. մարտի 29-ին Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարությանը տրամադրված պետական գույքը 2019թ. օգոստոսի 30-ին եկեղեցուն է փոխանցվել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով:

Փաստերը ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դարձել, որ պայմանագիրը կնքվել է օրենքի խախտումներով, ինչը հիմք է հանդիսացել դատախազության կողմից գործարքը անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելուն:

Նշվում է, որ 2018թ. մարտի 29-ին Կարեն Կարապետյանի կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարությանը տրամադրված՝ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 10518.2 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող գույքը և 8.9 հա մակերեսով հողատարածքը հետ էին վերցվել և նվիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Տավուշի մարզպետին հանձնարարվել էր ապահովել այդ գույքից օգտվելու գործընթացը՝ համապատասխան կարգավորումներով: