Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում եղանակը՝ շոգը շարունակվում է չնվազել

30 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 31-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ օդերևութաբանները կանխատեսում են նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ արևմտյան քամին կարող է ուժեղանալ մինչև 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էականորեն չի փոփոխվելու առնվազն մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը։ «Հայպետհիդրոմետ»-ից մեզ հայտնեցին, որ Երևանում երեկոյան ժամերին որոշ վայրերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը՝ մինչև 16-19 մ/վրկ։ Հաջորդ գիշեր մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +23+25 աստիճան, իսկ վաղը կեսօրին՝ +38+40 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում հետևյալն է՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+34,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +29+33,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32,

Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+33,

Տավուշ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+37,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +29+33,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+38,

Արարարատ՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +38+40,

Արմավիր՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +38+40,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+33,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +37+40,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33: