Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«10 թեքահարթակ՝ 111 միլիոն դրամ արժողությամբ, տեղադրվել է 2023-ին ուռճացված արժեքով. մինչ օրս չի աշխատում. Չախոյան»

17 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանի քաղաքապետարանը 111 միլիոն դրամ է վճարել վերջին տարի տեղադրված 10 էլեկտրոնային թեքահարթակների համար, որոնք մինչ օրս չեն գործում։ Այս մասին սոցիալական ցանցում հրապարակում է կատարել հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

«Պաշտոնական փաստաթղթերից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը մեկ թեքահարթակի համար վճարել է 12.5 միլիոն դրամ։ Սակայն այս գինը զգալիորեն գերազանցում է շուկայականին։ Օրինակ՝ Ուկրաինայում արտադրվող ժամանակակից և ավելի բարձր որակի թեքահարթակն արժե ընդամենը 150,000 գրիվնա, որը Հայաստանի դրամով կազմում է մոտ 1,376,115 դրամ։ Այսպիսով, թեքահարթակների գինը չափազանց ուռճացված է», – նշել է Չախոյանը։

Նա նաև ընդգծել է, որ 2023 թվականից ի վեր տեղադրված 10 թեքահարթակների գումարային արժեքը կազմում է 111 միլիոն դրամ, սակայն դրանք մինչ այժմ անգործունակ են։

«Արդյունքում, քաղաքապետարանը 111 միլիոն դրամ է վատնել ոչ գործող ենթակառուցվածքի վրա։ Միևնույն ժամանակ, իշխանությունն այս կապակցությամբ իրեն հաջողված է ներկայացնում՝ պարծենալով 10 թեքահարթակների տեղադրմամբ, որոնցից ոչ մեկը չի աշխատում», – գրել է հրապարակախոսը։