Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Թաիլանդում կին է ձերբակալվել՝ բուդդայական վանականներին գայթակղելու և 12 միլիոն դոլար շանտաժի ենթարկելու մեղադրանքով»

16 Հուլիսի, 2025

default.jpg

Թաիլանդի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է մի կնոջ, որը, ըստ կասկածի, մի խումբ բուդդայական վանականների ներքաշել է սեռական հարաբերությունների մեջ, ապա ինտիմ կապերը թաքցնելու դիմաց նրանցից խոշոր գումարներ կեղծել է։ Դա հաղորդում է Associated Press-ը։

Վերջին շաբաթներին Թաիլանդում վանականների կուսակրոնության խախտման հետ կապված սկանդալը ցնցել է երկրի բուդդայական հաստատությունները և մեծ արձագանք է գտել հասարակության մեջ։ Այս գործով ներգրավված առնվազն ինը վանահայրեր ու ավագ վանականներ արդեն զրկվել են իրենց կոչումներից և վտարվել են վանական համայնքից։ Այս մասին հայտնել է Թաիլանդի թագավորական ոստիկանության կենտրոնական քննչական բյուրոն։

30-ամյա Վիլավան Էմսավաթը ձերբակալվել է մայրաքաղաք Բանգկոկից հյուսիս գտնվող Նոնթաբուրի նահանգի իր տանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել շորթման, փողերի լվացման, ինչպես նաև գողացված գույքի իրացման կապակցությամբ։ Ոստիկանությունը նշում է, որ հետագայում պարզել է. ավագ վանականներից մեկը, որը Թաիլանդի հյուսիսում գտնվող իր տաճարին կից բանկային հաշվից մեծ գումարներ է փոխանցել Վիլավանին։ Ինքը՝ Վիլավանը, ձերբակալությունից ի վեր հրապարակային մեկնաբանություններ չի անում, և պարզ չէ, թե արդյոք նա ունի իրավաբան։ Սակայն ձերբակալությունից առաջ տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում կինը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել վանականի հետ և որ փոխանցումներ է ստացել նրանից։

Թաիլանդում տարեկան մի քանի անգամ լուրեր են տարածվում վանականների կողմից կանոնների խախտման վերաբերյալ, սակայն դրանք հազվադեպ են վերաբերում ավագ հոգևորականներին։ Այս դեպքը նաև ուշադրություն է հրավիրել նրան, որ տաճարներին նվիրաբերված մեծ գումարները վերահսկվում են վանականների կողմից, ինչը հակասում է բուդդայական վանականության խիստ կանոններին ու ժուժկալ ապրելակերպին։

Ոստիկանությունը հայտնել է, որ Վիլավանը հատուկ կերպով թիրախավորել է ավագ վանականներին՝ փողեր ստանալու նպատակով։ Պարզվել է, որ մի քանի վանականներ նրան խոշոր գումարներ են փոխանցել հենց այն ժամանակ, երբ սկսել են սիրային հարաբերություններ ունենալ Վիլավանի հետ։

Ըստ ոստիկանության՝ վերջին երեք տարիների ընթացքում Վիլավանի բանկային հաշիվներ մուտքագրվել է շուրջ 385 միլիոն բատ (11,9 միլիոն ԱՄՆ դոլար), սակայն այդ գումարի զգալի մասը ծախսվել է առցանց խաղատներում։