Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի և մարզերի մի շարք բնակավայրերում»

16 Հուլիսի, 2025

default.jpg

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգումների կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումը մի շարք բնակավայրերում և փողոցներում:

Երևանի Էրեբունի վարչական շրջանում էլեկտրահոսքը կդադարեցվի 11:00-17:00 ժամանակահատվածում հետևյալ հասցեներում.

— «Էրեբունի» թանգարան,
— Նոր Արեշ 35 փողոցի 1-45 առանձնատներ,
— Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Արմավիրի մարզում 11:00-17:00 ընթացքում էլեկտրաէներգիա չի մատակարարվելու հետևյալ գյուղերին.
— Արևադաշտ,
— Տալվորիկ,
— Արտիմետ,
— Վանադ,
— Կողբավան:

Արագածոտնի մարզում 11:00-17:00-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի.
— Արա, Ափնա, Վարդենուտ, Շենավան, Հարթավան, Արագած, Ծաղկաշեն և Ոսկեվազ գյուղեր,
— Օշական և Ոսկեհատ գյուղերի որոշ մասեր:

Արարատի մարզում անջատումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով.
10:00-12:00՝ Վեդի քաղաքում Սարիբեկ Վարդանյան, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկի, Օզանյան, Նելսոն Ստեփանյան, Գևորգ Չավուշի փողոցների որոշ հատվածներ, Դարակերտ և Գեղանիստ գյուղերի մասեր, ինչպես նաև հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
10:00-13:00՝ Վեդի քաղաքում Կասյան, 26 Կոմիսարների, Խանջյան, Խաչատրյան, Թեհլերյան, Սերժիկ Հակոբյան, Խորենացի, Գայի, Տերյան, Պարոնյան, Դանիել Վարուժանի, Գագիկ Բարսեղյան, Ալիկ Գուբաշկինի, Լոլա Վարդանովայի փողոցների որոշ հատվածներ, Սիսավան, Նոյակերտ գյուղերի որոշ մասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
10:00-14:30՝ Շահումյան գյուղի որոշ հատվածներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
11:00-12:00՝ Արտաշատ քաղաքում Մարքսի, Իսակովի, Աճառյան, Երկաթուղայիների, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցների որոշ հատվածներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
10:00-16:00՝ Նոր Խարբերդ, Այնթապ, Հովտաշատ, Մարմարաշեն գյուղերի որոշ հատվածներ:

Վայոց ձորի մարզում 10:30-12:30-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ռինդ գյուղի որոշ հատվածներում և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին:

Կոտայքի մարզում իրականացվելու են հետևյալ անջատումները.
11:00-15:00՝ Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներում, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց», «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ» այգեգործական ընկերություններում, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններում և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին:
11:00-17:00՝ Լեռնանիստ գյուղում՝ «Օրրան» ռեստորանային համալիրում, «Արարատ-90», «Գեղամ Զոհրաբյան», «Բարեղամյան Բաբկեն» քարի մշակման արտադրամասերում, «Լայն Տրանս» ՍՊԸ-ում, «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր» ՍՊԸ-ում, «Վիվա-Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններում և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին, ինչպես նաև Ջրաբեր, Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերում, Ջրաբերի հանքերում, «Զատիկ» մանկատանը և հարակից բնակիչ ու ոչ բնակիչ-բաժանորդներին:

Գեղարքունիքի մարզում անջատումները տեղի կունենան հետևյալ կերպ.
09:30-10:30՝ Արփունք գյուղի 1, 2, 3, 4, 5 փողոցներում:
10:00-16:30՝ Ջիլ գյուղի որոշ հատվածներում և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին:
10:30-16:30՝ Սևան քաղաքում Սայաթ-Նովայի փ. 13-27 շենքերում, Աբովյան փ. 1-13 շենքերում, Նաիրյան փ. 180, 187 շենքերում, Գործարանային փ. 2-6 շենքերում, Ս. Սևանեցի փ. 2-24 շենքերում, Խաղաղության փ. 2-23 շենքերում, Գրիբոյեդովի փ. 2-12 շենքերում, Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների առանձնատներում, Միկրոյի հացի գործարանում, «Մեդունի» ուսումնաարտադրական բազայում, «ԶԻՄ» սուպերմարկետում և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին:
11:00-14:00՝ Մարտունի բնակավայրի որոշ հատվածներում և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին:
11:00-16:30՝ Վարդաձոր բնակավայրում ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներին:

Տավուշի մարզում 12:00-16:00-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի.
— Դիլիջան քաղաքում՝ Թբիլիսյան խճուղու և Պարզ Լիճ փողոցի որոշ հատվածներում,
— Թեղուտ գյուղում:

Լոռու մարզում իրականացվելու են հետևյալ անջատումները.
13:00-15:00՝ Ստեփանավան քաղաքում Երիտասարդական, Բաղրամյան, Տերյան, Կամոյի, Նժդեհի, Րաֆֆու փողոցների որոշ հատվածներում և զինավանում:
10:00-12:30՝ Գետավան գյուղում:
10:00-13:00՝ Լեջան գյուղի որոշ հատվածներում:
10:30-15:00՝ Պուշկինո և Ամրակից գյուղերում:
11:00-15:00՝ Պուշկինո գյուղում:
13:00-16:30՝ Նովոսելցովո գյուղում:
14:00-17:00՝ Կողես գյուղում:

Շիրակի մարզում 11:00-16:00-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի Աշոցքի տարածաշրջանի՝
— Կարմարվան,
— Զույգազբյուր,
— Աշոցք,
— Կրասար,
— Մեծ Սեպասար,
— Փոքր Սեպասար,
— Ղազանրի,
— Սիզավետ,
— Թավշուտ գյուղերում և հարակից բաժանորդներին,
— Աշոցքի Տիրամայր Նարեկ հիվանդանոցում:

Սյունիքի մարզում ըստ գրաֆիկի կիրականացվեն հետևյալ անջատումները.
11:00-13:00՝ Գորիս քաղաքի «Խնձորեսկ -5» հատվածում:
13:00-14:00՝ Գորիս քաղաքի «Խնձորեսկ» մանկապարտեզում:
09:30-12:00՝ Ձագեձոր գյուղի որոշ հատվածներում:
10:00-12:00՝ Ներքին Խնձորեսկ գյուղում:
10:00-13:00՝ Տանձատափ գյուղում:
14:00-17:00՝ Տաթև գյուղի որոշ հատվածներում:

Էլեկտրաէներգիայի սպառման, անջատումների, բաժանորդների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել ընկերության շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ զանգելով 1-80 և 0 8000 0 180 հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիշեցնում է էլեկտրաանվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: