Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱԺ պատգամավորները Լիանա Հարությունյանի կալանքի փոփոխման երաշխավորագիր են ներկայացրել»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են երաշխավորագիր՝ Լիանա Հարությունյանի նկատմամբ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը նշել է, որ ներկայումս գտնվում է Շենգավիթ վարչական դատարանում՝ պատգամավորների երաշխավորագրերը ներկայացնելու համար։ Նա հստակեցրել է, որ դիմումը վերաբերում է խափանման միջոցի փոփոխմանը, սակայն չի նշել, թե կոնկրետ որ պատգամավորներն են ստորագրել երաշխավորագիրը։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ երաշխավորություն ընտրելու կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին՝

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանին․

Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ երաշխավորություն ընտրելու կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասի»,- նշված է դիմումում»,- գրել է Փոստանջյանը։