Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ժաննա Անդրեասյանը այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն. հանդիպում եւ քննարկումներ»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն։

Կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից և ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Անդրեասյանը ծանոթացել է երիտասարդական կենտրոնի գործունեությանը, նաև զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Ներկայումս կենտրոնն ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և հարակից բնակավայրերից։ Մասնակիցները ակտիվորեն ներգրավված են կրթական, մշակութային և մասնակցային տարբեր ծրագրերում՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն և ներկայացնելով իրենց գաղափարները։ Նրանք նախարարին պատմել են, որ կենտրոնը դարձել է ոչ միայն սովորելու, այլև ընկերական շփումների ու կարողությունների զարգացման հարթակ։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մատչելի կրթական ու սոցիալական միջավայրը կնպաստի երիտասարդության հմտությունների զարգացմանը, առաջնորդական ունակությունների և քաղաքացիական ակտիվության աճին։ Նա ընդգծել է, որ կենտրոնը պետք է ծառայի որպես հարթակ, որը խրախուսում է երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում, կազմակերպում ինտելեկտուալ ժամանց և բարձրացնում իրազեկվածությունը։

Նախարարը հետաքրքրվել է կենտրոնի ներառականությամբ՝ շեշտելով գույքային հագեցվածության կարևորությունը։ Պարզվել է, որ կենտրոնում տեղադրված է ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ, որն ապահովում է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց հարմարավետ մուտքը ծառայություններ ստանալու համար։

Կենտրոնն ունի հանգստի սենյակներ, միջոցառումների դահլիճ, խաղերի համար նախատեսված տարածք, ճաշարան և գրադարան՝ ընթերցասրահով։ Մասնակիցները մասնակցում են կրթական ծրագրերի, կինոդիտումների, թեմատիկ քննարկումների և բաց դռների օրերի՝ ծանոթանալով կենտրոնի հնարավորություններին։

Նախարարին տեղեկացրել են, որ կենտրոնն իրականացնում է երեք հիմնական ծրագրեր. թվային երիտասարդական աշխատանք (Digital Youthwork), գյուղական երիտասարդական աշխատանք (Rural Youthwork) և մտավոր առողջության աջակցում (Mental Health)։ Այս ուղղություններն ընտրվել են երիտասարդության կարիքները հաշվի առնելով։ Կենտրոնում գործում է առաջնորդության մոդել, որտեղ երիտասարդներն ինքնուրույն որոշում են իրենց համար կարևոր թեմաները։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է կենտրոնի համագործակցությունը դպրոցների հետ՝ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների և ծրագրերի մասին տեղեկացնելու համար։

Կենտրոնը տեղակայված է Ախուրյան համայնքի կոմունալ վարչության նախկին շենքում, որը վերանորոգվել և հարմարեցվել է երիտասարդական գործունեության համար։ Շենքն զբաղեցնում է 230 քմ տարածք և սպասարկելու է 35 բնակավայրից մոտ 300 երիտասարդի։