Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱՍՀՆ՝ հայտարարել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի նոր շահառուների մասին»

15 Հուլիսի, 2025

default.jpg

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուները, որոնց հավաստագրի միջոցներն օգտագործելուց հետո դրական մնացորդ ունեն, այժմ կարող են այդ գումարն օգտագործել նաև կահույք և կենցաղային տեխնիկա գնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Դրա համար անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել գնված ապրանքների հաշիվ-ապրանքագրեր՝ ցանկացած թույլատրելի տնտեսվարող սուբյեկտից։ Դրանից հետո մնացած գումարը կուղղվի վաճառողին։

Կահույքի և կենցաղային տեխնիկայի թույլատրելի ցանկը կարելի է ստուգել նախարարության պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Ստեփանակերտից և ԼՂ-ի այլ բնակավայրերից բռնի տեղահանված բոլոր ընտանիքները, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին, կարող են դիմել բնակարանային ապահովման աջակցության համար՝ անկախ ընտանիքի չափից, անչափահաս երեխաների թվից կամ թիրախային խմբին պատկանելությունից։

Դիմումները կարելի է ներկայացնել նշված պետական էլեկտրոնային հարթակում»,- նշված է նախարարության հաղորդագրությամբ։